Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայի կարծիքով` իր թիմը «Եվրո-2012»-ի ֆավորիտ չէ: Սակայն ֆուտբոլիստը ֆրանսիացի երկրպագուներին խոստանում է, որ ազգային թիմը հանդես կգա մրցաշարի եզրափակչում:
««Եվրո-2012»-ի ֆավորիտ են նույն հզոր հավաքականները. Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, որտեղ խաղում է իմ ընկեր Օզիլը և Պորտուգալիան, որտեղ հանդես է գալիս մյուս ընկերս` Ռոնալդուն:
Իսկ Ֆրանսիայի ընտրանին քայլ առ քայլ առաջ կգնա, մինչև կհասնի եզրափակչին»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են Բենզեմային:









































