Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները: Տեղեկացվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,8 տոկոս:

Ա. Գևորգյանը ևս մեկ անգամ հորդորել է հետևել հավաքագրումների ընթացքին` անբավարար համարելով համայնքների ընթացիկ բյուջեների կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Նա ընդգծել է, որ վարչարարության հարցերը գտնվում են ՏԿ նախարարության ուշադրության կենտրոնում:

Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին և երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն. երկրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 86,5 տոկոս: Երրորդ փուլով ևս արդեն սկսվել են աշխատանքները: Ա. Գևորգյանը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքների` որակով և ըստ նախագծային ծավալի կատարումը:

Մարզպետները տեղեկություններ են ներկայացրել վերջին օրերին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած խնդիրների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն տուժած ենթակառուցվածքների` ճանապարհների, ջրագծերի վերականգնման ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաև ոռոգման խնդիրներին, տեղեկություններ են ներկայացվել մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների մասին: Մարզպետները բարձրացրել են գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է: Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում` նշելով, որ առաջիկայում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է առաջարկություն ներկայացնել կառավարությանը` Սևանից ջրառի ծավալն ավելացնելու վերաբերյալ: Միաժամանակ` Ա. Գևորգյանը կոչ է արել մարզպետներին տեղերում հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար:

Տեղեկություններ են ներկայացվել նաև համայնքներում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման գործընթացի մասին: Ա. Գևորգյանը կարևորեց քաղաքացիներին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում կոմիտեի մարզային ստորաբաժանումների հետ համայնքապետերի համատեղ աշխատանքների իրականացումը:

Հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերը ևս խորհրդակցության օրակարգում են եղել: Նշվեց, որ հուլիսի 8-ի ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են, արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Ա. Գևորգյանն ընդգծեց ՏԻՄ ընտրությունների պատշաճ կազմակերպման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների կատարման կարևորությունը:

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են նաև Հայաստանի մարզերի և ԼՂՀ վարչական շրջանների 2012թ. համագործակցության ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Ա. Գևորգյանը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել դրանք և հետևել ընթացքին:
Անդրադարձ է եղել նաև մարզպետարանների աշխատակազմերում ներքին աուդիտի համակարգի ներդրման, վարչապետի համապատասխան որոշման կիրառման և այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում