«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված ՄԱԿ ԱԽ-ի նիստի ժամանակ հույս է հայտնել, որ Իրանը կմասնակցի սիրիական հակամարտության կարգավորմանը:
Անանի խոսքերով՝ Իրանը տարածաշրջանային կարևոր երկիր է: Սիրիացի ակտիվիստների տվյալներով՝ երեկ ողջ Սիրիայում սպանվել է նվազագույնը 41 մարդ, այդ թվում՝ 23 խաղաղ բնակիչ: