Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Փարավոն Միրզոյանը դեռ չի շտապում

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը կառավարությունից և Մշակույթի նախարարությունից ստացված բանավոր հրահանգի համաձայն` պատկերասրահի աշխատակազմը երիտասարդացնելու համար աշխատանքից հեռացվել են պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանին և գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանին:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը պարզաբանեց և ասաց, որ այդ լուրերը շատ սխալ են.

«Ես կարող եմ ասել, որ Հասմիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Նա շատ կարևոր դիրք զբաղեցնող մի արվեստաբան է, ով հիվանդության պատճառով դիմում է գրել և ազատվել: Ես նրան առաջարկել եմ ավելի թեթև աշխատանք, բայց նա չի համաձայնել:

Իսկ Արմեն Գասպարյանը չի ազատվել աշխատանքից. նա մեր լավագույն արվեստաբաններից մեկն է: Մենք իրար հետ քննարկել ենք, որ իր ստեղծագործական կյանքին խանգարում էր այդ ադմինիստրատիվ աշխատանքը: Մեր երկուսի համաձայնությամբ նա մնացել է գեղանկարի բաժնում` որպես կարևոր գիտաշխատող:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իբր նախարարությունից եմ հրահանգ ստացել, դրանք լրիվ սխալ կարծիքներ են, բամբասանքներ: Ես տարիների ընթացքում ինքս նայել եմ, որ պատկերասրահի աշխատողները պետք է երիտասարդներ լինեն: Իսկ ես այստեղ, ում որ նշանակել եմ բաժնի վարիչ կամ աշխատակիցներ, նրանք փորձառու գիտաշխատողներ են: Նման հրահանգ ինձ չի եղել»:

Փարավոն Միրզոյանը պատկերասրահի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնի համար դեռ հարմար թեկնածու չի տեսնում: Նա կարծում է, որ դա հեշտ գործ չէ.

«Մենք դեռ մտածում ենք և ուզում եմ չշտապել: Դա այնպիսի բարդ աշխատանք է, որ կոլեկտիվը պետք է ընկալի այդ մարդուն: Էնպես չի, որ դրսից որևէ մեկին կանչես, պետք է լինի պատկերասրահի աշխատակից: Գիտեք, հետո պրոբլեմ պետք չէ բարձրացնել, որովհետև ամեն մի աշխատանքի մեջ ոչ մեկը չի գալիս փորձառու»:

«Ես կաշխատեմ այնքան, որքան կկարողանամ: Իհարկե ոչ մի պաշտոնանկություն կամ նույնիսկ եթե ես հեռանամ ազգային պատկերասրահից, դա չի նշանակում, որ ես դադարում եմ արվեստաբան լինելուց և մտածելուց արվեստաբանի նման և իմ հոդվածները գրելուց: Ես երբեք չեմ հեռանա պատկերասրահից, ես այստեղ աշխատում եմ 20 տարեկանից և արդեն հազար տարեկան եմ ու երբեք չեմ աշխատել պատկերասրահում` նպատակ ունենալով դառնալ գեղանակարի բաժնի վարիչ կամ տնօրեն կամ մշակույթի նախարար:

Ես սիրում եմ իմ աշխատանքը և այդ առումով աշխարհի ամենահարուստ մարդն եմ: Տվյալ դեպքում ոչ թե սերնդափոխության խնդիրն է, այլ զբաղվածության խնդիրը: Ես հիմա ավելի շատ ժամանակ ունեմ զբաղվելու գեղանկարի խնդրով հայ գեղանկարչության մեջ:

Նկարիչ և արվեստաբան հարաբերությունները ինչպես կային, այնպես էլ մնում են. տնօրեն և աշխատակից հարաբերությունները ինչպես կոկիկ եղել են, այդպես կան և էդպես էլ կմանան»,- այսպես մեկնաբանեց իր պաշտոնանկությունը գեղանկարի բաժնի արդեն նախկին վարիչ Արմեն Գասպարյանը:

Իսկ գեղանկարի բաժնի վարիչ է նշանակվել արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, ով պատկերասրահում երբեք չի աշխատել:

Մենք փորձեցինք պարզել նաև, թե այս հարցի շուրջ ինչ են մտածում մշակույթի նախարարությունում: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն ասաց, որ մշակույթի նախարարությունը չի տնօրինում ՊՈԱԿ-ի կադրերին, նախարարությունը կարող է տնօրինել ՊՈԱԿ-ի տնօրենի հաստիքը, բայց ոչ երբեք ՊՈԱԿ-ի աշխատակիցների.

«Ազգային պատկերասրահի հաստիքները տնօրինում է պատկերասրահի տնօրենությունը և տնօրենը, իրենք են իրենց նկատառումներով, ելնելով կադրային իրենց քաղաքականությունից, նշանակում կամ ազատում: Դրա հետ նախարարությունը որևէ կապ չունի: Ես նման հրահանգ չեմ լսել, տեղեկություն չունեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում