«Ժողովուրդ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի հովանու ներքո «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը Կապանում գրեթե ձախողվել է:
«Այն մեկնարկել է 2010թ. հոկտեմբերի 15-ին: Ըստ ցուցապաստառի՝ այն պիտի շահագործման հանձնվի 2012թ. նոյեմբերի 30-ին: Սակայն մինչ օրս ոչ միայն հերթագրված ընտանիքների վիճակահանությունը չի կատարվել, այլև անգամ շինաշխատանքները չեն սկսվել»:
«ժողովուրդ»֊ի տեղեկություններով՝ շահառու ընտանիքներն արդեն հրաժարվում են ծրագրից, մի քանիսը նույնիսկ հիփոթեքով տուն են գնել:
«Հիշեցնենք, որ ըստ ծրագրի՝ համալիրը պետք Է ունենար 3 բնակելի շենք՝3 35 բնակարանով: «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը, որը ոգևորված հայտարարում էր երիտասարդ ընտանիքների «փրկության» մասին, երեկ կմկմալով ասաց. «Հողահատկացումից հետո պարզ դարձավ, որ ստորգետնյա ջրերի մեծ հոսք կա հիշյալ տարածքում, և ձեռնամուխ եղանք մոտ 78 միլիոն դրամի ջրահեռացման աշխատանքներին: Դա կատարվել է, և ներկայում շինարարը ձեռնամուխ է եղել հիմքերի կառուցման աշխատանքին: 7-8 ամիս ջրահեռացման պատճառով աշխատանքները հետ են ընկել»:
Քարամյանը նշեց, որ կառուցումը 1 տարով կհետաձգվի: Այսպիսով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի խոստումներից ևս մեկը անդարձ հետաձգվեց»,- հավելում է թերթը: