Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Մսրա Մելիքն անցնում է հակահարձակման

Ի՞նչ տվեց Եգիպտոսին` մասնավորապես եւ արաբական աշխարհում հեղափոխական շարժմանն` ընդհանրապես Մուբարաքի նախօրեին կայացրած որոշումը` մնալ իշխանության, սակայն չառաջադրվել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին:

Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, մանավանդ որ` ընդդիմության հանրահավաքները չեն դադարում, իսկ փետրվարի 4-ին նախանշված «Հեռացման ուրբաթը» խոստանում է լինել թեժ:

Այս պահին ակնհայտ է, որ «Եգիպտոսում մեռնել ցանկացող» Հոսնի Մուբարաքը պատրաստ է բացահայտ առճակատման: Փողոցում կանգնած եգիպտացին ուզում է տեսնել միայն Մուբարաքի հրաժարականը: Այլ բան նա չի էլ պատրաստվում քննարկել: Այս վարչակազմը, դա շատ լավ հասկանալով, սկսեց ամրապնդել դիրքերը` վերականգնվելով հունվարի 28-ի շոկից, երբ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի գրեթե ողջ բնակչությունը, ոտքի կանգնած, պահանջում էր ռեժիմի հեռացումն իշխանությունից:

Հատկանշական է, որ բանակը, որը երկու օր առաջ օրինական էր համարել ցուցարարների գործողությունները եւ խոստացել էր կրակ չբացել նրանց վրա, այսօր պաշտպանության նախարարության խոսնակի շուրթերով կոչ է անում ցուցարարներին վերադառնալ իրենց բնակարանները, քանի որ վերջիններիս պահանջները լսեցին, ինչպես նաեւ սկսեցին կատարել: Բանակն իր այս հայտարարության մեջ չպահանջեց անել դա, սակայն հասկացրեց, որ բանակում Մուբարաքի ուղերձը բավարար են գնահատում:

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները պետք է փորձեին ինչ-որ ձեւով փողոցում ներկայացված լինել: Մինչեւ Մուբարաքի հայտնի ուղերձը, իշխանության աջակիցները փոքր խմբերով դուրս էին գալիս Կահիրեի ոչ մեծ հրապարակներ` աջակցություն հայտնելով Մուբարաքին: Իսկ Մուբարաքի ուղերձից հետո նրանք անցան հակահարձակման, եւ արդեն հայտնի է, որ երկրի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունենում: Կահիրեում տեղի ունեցած սպանդն էլ,- Մուբարաքի զինված կողմնակիցները սպանդ հրահրեցին խաղաղ ցուցարարների հետ,- դրա լավագույն ապացույցն է: Սա լավ առիթ կարող է հանդիսանալ, որպեսզի իշխանությունները բանակը ներքաշեն ներքաղաքական «ռազբորկաների» մեջ` դա պատճառաբանելով Եգիպտոսի ժողովրդի տարբեր հատվածների միջեւ առճակատում թույլ չտալու հրամայականով: Բանակը այս անգամ, թերեւս, երկար չի մտածի միջամտելու հարցի շուրջ, քանի որ այդ բախումները կարող են լուրջ սպառնալիք դառնալ Եգիպտոսի ազգային անվտանգությանը:

Իշխանությունները նաեւ այլ քայլեր են ձեռնարկում` ցույց տալու համար, որ իրենք արդեն այն չեն, ինչ մինչեւ հունվարի 28-ն էին: Նրանք դադարեցրել են երկրի խորհրդարանի աշխատանքները: Պատճառաբանությունը մեկն է` ընդդիմությունը հայտարարում է, որ խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծվել են, կան բազմաթիվ բողոքներ, եւ անհրաժեշտ է այդ բողոքները քննել, որ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ խորհրդարան չի անցել, որ ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներն էլ ապօրինությունների արդյունք էին, որոնք տեղի էին ունեցել նախընտրական եւ հետընտրական շրջանում: Սակայն այս «փոխզիջման» փաթեթավորումն է լավը` ընդդիմությունը պահանջում է, մենք` ենթարկվում: Իշխանությունները վերականգնել են նաեւ ինտերնետ կապը` իրենց թիվ մեկ «թշնամին» այս բողոքների ժամանակ:

Թե որքա՞ն կտեւեն ընտրություններից հետո ներկայացված բողոքների քննարկումները` Աստված գիտի: Սակայն քայլն արված է, իսկ եվրոպաներն ու ամերիկաներն էլ ողջունում են դա, թեպետ իրենց հայտարարությունների մեջ մի երկու կծու խոսք էլ Մուբարաքի հասցեին են ասում կամ անպայման իրենց հայտարարությունը անհասկանալի մի արտահայտությամբ համեմում, որը ոնց ուզես` կմեկնաբանես: Օբաման ողջունում է, սակայն ասում` դե, մի՛ հապաղիր, սկսի՛ր գործընթացը: Իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը ողջունում է, սակայն հայտարարում, որ Մուբարաքի ժամանակաշրջանն ավարտվեց, կարծես դա ակնհայտ չէր Մուբարաքի հայտարարությունից:

Մուբարաքի հայտարարությունները, թերեւս, կարող են օգնել նաեւ մերձավորարեւելյան ռեժիմներին: Մուբարաքը գտել է մի լուծում, որը կարող է օգնել այդ տարածաշրջանի բռնապետներին: Նրանցից ոմանք, ում չի սպառնում ակնհայտ գահընկեցություն, կարող են զգուշացնել, որ այդքան բախումներից հետո Մուբարաքը չգնաց, դուք ի՞նչ եք ուզում: Իսկ մյուսները, ովքեր Թունիսի նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիի ճակատագրին ավելի մոտ են կանգնած, կարող են դիմել Մուբարաքի կատարած նմանատիպ քայլերի տրամաբանությանը եւ համարժեք գործողությունների օգնությանը: Օրինակ` Մուբարաքի ուղերձից հետո այսօր Եմենի նախագահ Սալեհն ասել է, որ ինքն էլ է խոստանում այլեւս չառաջադրվել եւ ՙգահը՚ չժառանգել որդիներից մեկին:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ Եգիպտոսի եւ մերձավորարեւելյան հեղափոխությունների ապագան կախված է փետրվարի 4-ի «Հեռացման ուրբաթից», երբ ընդդիմությունը Եգիպտոսում պատրաստվում է դուրս գալ վերջին, վճռորոշ ճակատամարտի, իսկ մի քանի այլ երկրներում էլ ՙցասման օրեր են՚ նշանակված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում