Sunday, 07 06 2026
10:30
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող

Ֆուտբոլային դիվանագիտությունից` ֆուտբոլային առևտրաշրջանառություն

Ռուսական մամուլն այսօր անդրադարձել է մեր կայքում նախօրեին տպագրված այն տեղեկատվությանը, որ մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընտրական հանդիպումից առաջ Ռուսաստանը խաղը հանձնելու փոխարեն տնտեսական շահավետ առաջարկ է արել Հայաստանին: Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հերքել է այդ տեղեկատվությունը և այն անվանել «ապուշ անհեթեթություն»:

Սակայն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել նման «ապուշ անհեթեթություններ», որոնք դարձել են դառը իրականություն: Իսկ հայկական ֆուտբոլի պատմության մեջ նման «անհեթեթությունները» ընդհանրապես ունիվերասլ բնույթ ունեն և արձանագրվում են տարբեր աշխարահգրությամբ: Բավական է հիշել միայն Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ Հայաստանի ֆեդերացիայի լոգոյից և մեր հավաքականի մարզաշապկից Արարատի պատկերը հանելու պատմությունը:

Դա լավագույն վկայությունն է այն բանի, որ Հայաստանի իշխանությունը ֆուտբոլը կարող է ծառայեցնել իր քաղաքական նպատակներին առանց որևէ խղճի խայթի, առանց ազգային արժանապատվության որևէ գիտակցման, առանց որևէ արժեքային կամ սկզբունքային հաստատակամության: Այնպես որ այստեղ թերևս երկու կարծիք լինել չի կարող, որ ամեն ինչ Ռուսաստանին տված և տվող իշխանությունից միանգամայն սպասելի է նաև ֆուտբոլային խաղը Ռուսաստանին տալը:

Դե իսկ որ ռուսների համար այդպիսի առևտուրը ոչ միայն կարող է շահավետ լինել, այլ կարող է կազմել նրան ֆուտբոլային պրակտիկայի մասը, վկայում են թեկուզ նույն ռուսական մամուլում հանրահայտ մարզիչ Անատոլի Բիշովեցի խոսքերը, ով Մոսկովսկի Կոմսոմոլեց թերթին տված մեկնաբանության մեջ նշում է, որ «այդպիսի պրակտիկա իսկապես գոյություն ունի, և ծուխն առանց կրակի չի լինում»: Այսինքն, օգտագործելով ռուսական մամուլի հետ շփման Սերժ Սարգսյանի անոլոգային բառապաշարը, հարսի ու փեսայի պատրաստակամության առումով կարծես թե կա հարուստ կենսափորձ, ինչը հուշում է, որ «ամուսնական հերթական գիշերը» ամենևին էլ զարմանալի չի լինի:

Սակայն այդ ամենի մեջ իհարկե պետք չէ մոռանալ մի կարևորագույն գործոն` Հայաստանի հավաքականի տղաները: Այստեղ է թերևս բոլորիս հույսը, այստեղ են մեր ակնկալիքները, մեր հավատը: Մենք հավատում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին, որ նրանք զերծ են մնալու որևէ պայմանավորվածությունների և գործարքների մասնակցելուց և դաշտ են դուրս գալու արժանապատվության առողջ զգացումով: Եվ մենք էլ հոգեբանական անհրաժեշտ աջակցությունն են ցուցաբերելու մեր ֆուտբոլիստներին, որ նրանք զգան նաև հասարակության աջակցությունն իրենց թիկունքում, որ իշխանական, քաղաքական ոչ մի գործարք, նմանօրինակ ոչ մի կենսափորձ ի զորու չլինի ճնշել մեր ֆուտբոլիստների մարզական եռանդը, մարդկային և մարզական արժանապատվությունը:

Չե՛նք թույլ տալու, որ կայսերապաշտությունն ու ստրկամտությունը ազդեն մեր ֆուտբոլիստների վրա, չե՛նք թույլ տալու, որ նրանք դառնան առևտրի առարկա: Մենք կանգնած ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կողքին և հավատում ենք նրանց, նրանց ոգուն, կամքին, նրանց ազնվությանն ու պայքարի պատրաստակամությանը: Նրանք են ազնիվ խաղի մեր հույսը, ոչ թե ֆուտբոլային կամ այլ կարգի չինովնիկների դատարկ հավաստիացումները:

Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում