Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն այս տարվա սեպտեմբերից սկսելու է օգտագործել «Ումիդ» հանքավայրից արդյունահանվող գազը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) առաջին փոխնախագահ Հոշբահթ Յուսիֆզադեն:
Վերջինիս խոսքերով՝ նավթահանքն արդյունահանման համար ամբողջովին պատրաստ կլինի առաջիկա օրերին. «Դրան զուգահեռ անցկացվում է խողովակաշար, որը «Ումիդ» պլատֆորմը կապելու է երկրի գազային համակարգի հետ: Այդ խողովակաշարի անցկացումը պետք է ավարտվի օգոստոսին: Դրանից հետո՝ սեպտեմբերին կսկսվի այդ հանքավայրի գազի օգտագործումը: Օրական դրանում կարդյունահանվի 1 միլիոն խ/մ գազ: Հանքավայրի գազը կօգտագործվի ներքին սպառման համար»: