Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Հուլայի սպանդը շրջադարձային կետ հանդիսացավ: Սիրիայում սպանվել է ավելի քան 15,000 մարդ, իսկ 20,000-ն էլ համարվում է անհետ կորած: Երկրի բանակը չպետք է պատերազմի սեփական ժողովրդի դեմ: Սիրիան Թուրքիայի դեմ աջակցում է PKK-ին և անգամ նրան գործածում ընդդեմ սեփական ժողովրդի: Ասադը պետք է շարժվի ժողովրդի կամքով»:
Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան ու Իրանը որևէ խնդիր չունեն միմյանց հետ: