Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հ.Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի դեսպանին

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունգարիայի Հանրապետության դեսպան Գաբոր Շագիին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ և հունգար ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունի, ինչը լավ հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն համար:

Նա ընդգծեց, որ հայ-հունգարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և կարևորեց տարբեր ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի զարգացումներ են արձանագրվում երկկողմ հարաբերություններում, ինչին մեծապես նպաստեց 2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բուդապեշտ կատարած այցը:

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանը և Հունգարիան կարող են արդյունավետ համագործակցել ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում` այս համատեքստում կարևորելով 2011 թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում Հունգարիայի նախագահությունը:
ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխայցերը, միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը բարձր գնահատեց ՀՀ նախագահի այցը Հունգարիա և կարևորեց երկկողմ կապերի հետագա զարգացումը:

Հանդիպմանը կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: ԱԺ նախագահը ողջունեց Հունգարիայի` Հարավային Կովկասի երկրների հանդեպ որդեգրած հավասարակշռված քաղաքականություն վարելու ուղեգիծը:
Նա կարևորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և անթույլատրելի համարեց այլ ձևաչափեր հարցը տեղափոխելը, ինչը կարող է վտանգել խաղաղ բանակցությունների ընթացքը:

Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն արտահայտեց ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման առնչությամբ, որի գործունեությունը ժամանակին դադարեցվել էր անօգտակարության պատճառով: ԱԺ նախագահի համոզմամբ ենթահանձնաժողովի գործունեությունը կխոչընդոտի Մինսկի խմբի աշխատանքներին:

Դեսպանը ողջունեց Հայաստանի ջանքերը ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու ուղղությամբ և ընդգծեց, որ Հունգարիան նույնպես գտնում է, որ հարցի կարգավորման միակ գործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Պարոն Շագին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Հունգարիա այցելելու Հունգարիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում