Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արևելյան հատվածում՝ Դուշեթի շրջանում, տեղի ունեցած սողանքի պատճառով 10 գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից: Խոսքը 350 ընտանիքի մասին է: Սողանքի պատճառ են հանդիսացել վերջին օրերին չդադարող անձրևները:
Տեղական բնակչությունն օգնություն է խնդրում, քանի որ սողանքը սպառնում է նաև իրենց տներին: Սողանքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա՝ մաքրելով ճանապարհը: Ակնկալվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն օրվա վերջում:
Վրացի օդերևութաբանները կանխատեսել են, որ ուժեղ անձրևները, կարկուտն ու քամին Վրաստանի ողջ տարածքում կպահպանվեն մինչև հունիսի 2-ը: