Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը երկու անգամ կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հասան Գաշկավին:
Վերջինիս խոսքերով՝ Սաուդյան Արաբիային նոտայի հղումը պայմանավորված է այն տեղեկություններով, թե Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկվելու իրանցի բանտարկյալները: Գաշկավին հավելել է, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին մի քանի անգամ տվյալ խնդրի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ Աս-Սաուդի հետ:
Գաշկավիի խոսքերով՝ սաուդյան կողմը ոչ մի կերպ չի արձագանքել Իրանի պահանջներին՝ պարզաբանելու համար իրանցի բանտարկյալներին մահապատժի ենթարկելու հարցում Էր-Ռիյադի դիրքորոշումը: