Monday, 29 04 2024
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի 2-րդ փուլը` հունիսի 2-ից`

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին, 3-ին և 4-ին Համազգային պետական թատրոնում կանցկացվի «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը: Փառատոնի առաջին փուլն անցկացվել է մայիսի 14-30-ին Երևանում, մարզերում և Արցախում: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է ներկայացրած 26 երաժշտական բեմադրություններից լավագույն 10-ը, որոնք կմրցեն 5 մրցանակային հորիզոնականները զբաղեցնելու համար:

Մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնն առաջին անգամն է անցկացվում Հայաստանում: Այն նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում և Արցախում բնակվող երեխաների գեղագիտական ճաշակը, նրանց մոտեցնելու արվեստին: Այս փառատոնը նպաստեց, որ 625 երեխաներ իրենց կարողությունները փորձեն երգարվեստում, թատերարվեստում և պարարվեստում: Փառատոնին մասնակցել են ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները, որոնցից երկուսն անցել են երկրորդ փուլ:

Փառատոնի հեղինակ Նաիրա Ներսիսյանը նշում է, որ իրենք չէին ակնկալում, թե մեր պատանիներն ու երեխաները կարող էին այսքան լավ հանդես գալ բեմում. «Երեխաները և երգում են, և խաղում են, և պարում են, հիանալի շոու է սպասվում մեզ»:

Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգում, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները:

Անկախ մրցույթի արդյունքներից` փառատոնը մեծ ոգևորություն է առաջացրել ամբողջ Հայաստանի և Արցախի տարածքում. «Որոշ տեղերում հատուկ նոր մյուզիքլներ են գրվել այս մրցույթի համար, այնպես որ լինելու են նաև պրեմիերաներ»,- ասում է հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում