Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է իր էլեկտրաէներգիան արտահանել դեպի Սիրիա և Լիբանան: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհմաեդ Բեհզադը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությամբ իրանական էլեկտրաէներգիան արտահանվում է դեպի Պակիստան, Աֆղանստան, Իրաք և Թուրքիա: Նա հավելել է, որ յուրաքանչյուր ժամում Աֆղանստանն ու Պակիստանն Իրանից ստանում են 300 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ Իրաքը՝ 1200 մեգավատտ:
Բեհզադը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի առաքման ծավալները գնալով մեծացվում են՝ ընդգծելով, որ այս տարի այն կհասցվի տարեկան 10 միլիարդ կվտ/ժամի, ինչը 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: