«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձյան առատ տեղումների պատճառով թռիչքներ դեռ չեն հետաձգվել։
«Այս պահին կան թեթև ուշացումներ, գրաֆիկից ոչ մեծ շեղումներ ժամանող օդանավերի համար։
Սակայն օդանավակայանը նորմալ աշխատում է, թռիչքուղին անընդհատ մաքրվում է և ռագենտներով մշակման գործընթացում է։
Պերմանենտ է, որ շփման գործակիցը բերվում է համապատասխան նորմայի, որպեսզի օդանավերը կարողանան իջնել։
Թեթևակի շեղումներ լինում են, որովհետև ձյունը ինչ-որ պահի կարող է շատ ուժեղ լինել։ Սակայն երբ թեթևանում է, մեր չվերթները իրագործվում են»,- ասաց Գևորգ Աբրահամյանը։








































