Ինչպես կանխատեսում էին The Guardian-ն ու Telegraph-ը, անմիջապես Էնդի Քերոլին գնելուց հետո «Լիվերպուլ»-ը համաձայնվեց վաճառել Ֆերնանդո Տորեսին: Այսպիսով, Իսպանիայի հավաքականի հարձակվողն արդեն պաշտոնապես «Չելսի»-ի ֆուտբոլիստ է: Ազնվականները 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարեցին 50 մլն. ֆունտ: Անհատական պայմանագրի համաձայն` Տորրեսը կստանա շաբաթական 175 հազար ֆունտ աշխատավարձ:
Նշենք, որ այս տրանսֆերը ռեկորդային էր բրիտանական ֆուտբոլի համար:










































