Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ախալայ-մախալայ. Սերժ Սարգսյանի նոր ֆոկուսը

Հայաստանի իշխանությունն ըստ երևույթին գիտակցում է, որ սպառել է ներքին սպառման համար կիրառվող իր պոպուլիստական քայլերի ներուժը, երբ Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկին փորձում էին ցույց տալ, թե իբր կառավարումն իրականացվելու է` հասարակության պահանջները հաշվի առնելով:

Իրականում, Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիները ցույց տվեցին, որ նրա կառավարումը իրականացվելու է` հասարակության շահերը ոտնահարելով:

Դրա վառ վկայությունն այն աղետալի սոցիալ-տնտեսական իրավիճակն է, որ կա Հայաստանում, երբ մարդկանց համար օրեցօր դժվարանում են ապրելը, Հայաստանում բիզնես անելը: Քաղաքացիական իրավունքների և ազատությունների իրացման դժվարությունների մասին խոսելը ընդհանրապես ավելորդ է:

Ահա այդ պայմաններում իշխանությունը հասկացավ, որ ներքին սպառման պոպուլիզմի ժամանակը սպառվել է: Եվ առավել ևս տեսնելով, որ դա որևէ էֆեկտ չի տվել և որևէ կերպ չի ավելացրել իշխանության լեգիտիմության գրեթե զրոյական աստիճանը, Սերժ Սարգսյանը թերևս որոշել է փոխել պոպուլիզմի հասցեատերիոջը: Այժմ այդպիսին դառնում է Սփյուռքը:

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Սերժ Սարգսյանը Սփյուռքին փորձում էր գուրգուրել ազգայնական հողի վրա հնչեցվող ելույթներով, որոնց առանցքը պահանջատիրությունն էր: Այդ ելույթների բովանդակությունն այնպիսին էր, որ նույնիսկ հայ-թուրքական գործընթացի համար Սերժ Սարգսյանին դատափետող (իհարկե հաճախ անուղղակի) Դաշնակցությունը որևէ բան չի գտնում դրանցից այժմ դժգոհելու համար:

Այլ կերպ ասած, վերջին շրջանի իր ելույթներով Սերժ Սարգսյանը նույնիսկ Դաշնակցության հացը խլեց: Եվ այժմ էլ ավելի է զարգացնում իր նախաձեռնողականությունը: Արտաքին քաղաքականության ոլորտում նախաձեռնողականություն չստացվեց, կբավարարվեն Սփյուռքի հանդեպ քաղաքականության հարցերում: Բայց, կարծես թե այդ հարցում ցուցաբերվող նախաձեռնությունները ավելի տրամաբանական չեն, քան ընդհանուր արտաքին քաղաքականության հայտնի նախաձեռնությունները:

Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծել: Նրա այդ որոշման ավետիսը Սփյուռքին հասցրել է սփյուռքի հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գաղափարն այն է, որ Հայաստանում ձևավորվի խորհրդարանի վերին պալատ` Սենատի պես մի բան, որին կանդամակցեն ոչ միայն հայաստանցիներ, այլ նաև Սփյուռքի ներկայացուցիչներ, այդպիսով Սփյուռքը հնարավորություն կստանա մասնակցել նաև Հայաստանի հանրապետության կառավարմանը:

Ո՞րն է Սերժ Սարգսյանի շարժառիթն այդ հարցում, և ինչո՞վ կարող է այդ թեման դառնալ ակտուալ: Որ Սփյուռքը ունի Հայաստանի կառավարման գործին մասնակցելու լուրջ հավակնություն, դա ակնհայտ է, ընդ որում` վաղուց:

Սփյուռքի տարբեր, շատ հաճախ նույնիսկ գաղափարապես իրար հակադիր թևեր պարբերաբար ներկայացնում են այդ հավակնությունները: Հայաստանը մշտապես զսպել է դրանք, քանի որ պարզ ու հստակ է առկա խնդիրը. Հայաստանի կառավարմանը մասնակցելու իրավունք պետք է ունենան մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացի են և ապրում են Հայաստանում: Չի կարող, ասենք, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Մոսկվայում կամ Լիբանանում ապրող և աշպատող որևէ այլ երկրի քաղաքացի հայ իրավունք ստանալ ընդունել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացիների կյանքին առնչվող որոշումներ:

Սա ոչ միայն պարզ բարոյահոգեբանական խնդիր է, այլ այստեղ կա նաև միանգամայն ռացիոնալ բացատրություն. երկրի կյանքին վերաբերող որոշումներ կարող է կայացնել այն մարդը, ով ապրում է տվյալ երկրում, պատկերացնում է այն իրավիճակի առանձնահատկությունները, որ կան երկրում:

Առայժմ հստակ չէ, թե իր մտահղացման իրականացման ինչ մեխանիզմ է պատկերացնում Սերժ Սարգսյանը: Ասենք, արդյոք այդպես կոչված Սենատի անդամ դառնալ կկարողանա միայն այն մարդը, ով կընդունի Հայաստանի քաղաքացիություն և կտեղափոխվի Հայաստան ապրելու: Ընդհանրապես, արդյոք համանման պահանջներ ներկայացվելու են սփյուռքահայերին:

Իսկ ինչպե՞ս է լինելու սփյուռքում առաջադրումների և ընտրությունների մեխանիզմը: Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք առաջանում են Սերժ Սարգսյանի մտադրությունից: Բայց միգուցե դրա հաշվարկն էլ հենց այդ հարցերի բազմազանությունն է, որը կարող է բավական բուռն քննարկումների ծավալման տեղիք տալ:

Ի վերջո խոսքը Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխության մասին է: Սերժ Սարգսյանի հաշվարկը թերևս ոչ միայն զուտ Սփյուռքին ուղղված պոպուլիզմն է, որպեսզի Հայաստանում լեգիտիմության բացակայությունը փոխհատուցվի գոնե Սփյուռքի լեգիտիմությամբ, առավել ևս, որ միջազգային հանրության մասով էլ վստահություն կորչում է` այդ թվում արաբական աշխարհին նայելով, ուր կործանվում են կարծես թե մինչ այժմ Արևմուտքի հետ որևէ խնդիր չունեցող և իրենց համար հանգիստ կառավարած բռնապետական ռեժիմները, այլ նաև նախընտրական հնարավոր հաշվարկը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով գուցե փորձում է նախընտրական օրակարգի մեջ ներառել այդ թեման, որը կարող է լինել ներքին թեմաներից շեղող հիանալի խայծ: Պետք չէ բացառել, որ գուցե Սերժ Սարգսյանը փորձի երկպալատ խորհրդարան ստեղծելու սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը հանրաքվեի դնել հենց խորհրդարանի ընտրությանը զուգահեռ:

Այսինքն, լինի թե՛ խորհրդարանի ընտրություն, թե՛ Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Այդպիսով, երկպալատ խորհրդարանում սփյուռքահայության ներգրավման գաղափարն իր առաջացրած բազմաթիվ հարցերով կարող է դառնալ այնպիսի բուռն կրքերի և բանավեճերի բորբոքման առիթ, որ դրա մոտ ստվերում կարող են մնալ զուտ Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրող կենսական խնդիրները, սոցիալական, իրավական, քաղաքական լրջագույն հարցերը:

Այստեղ իսկապես լուրջ վտանգ կա, քանի որ ինքնին երկպալատ խորհրդարանի և դրանում սփյուռքահայության անդամության հարցը բավական լրջագույն և պետության ապագայի տեսանկյունից խիստ կարևոր հարց է, որը կարիք ունի իսկապես շատ լուրջ ու հանգամանալից քննարկման:

Բայց, մյուս կողմից, Հայաստանի հանրապետությունում կան ոչ պակաս կարևոր և կենսական նշանակության հարցեր, որոնք նույնպես գերկարևոր նշանակություն ունեն պետության ապագայի տեսանկյունից:

Մինչդեռ կարծես թե էական վտանգ կա, որ իր հարցերը լուծելու համար իշխանությունը կարող է շիլաշփոթ անել պետության համար այդ կարևորագույն հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում