Արաբական երկրներում կատարվող ներքաղաքական իրադարձությունները սպառնում են նաև Հայաստանին:
Նման կարծիք հայտնեց Սոցիոլոգների հայկական ասոցացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը: Սոցիոլոգի խոսքերով, 21-րդ դարում շատ կլինեն այնպիսի դեպքեր, երբ որոշ երկրներ չեն կարողանա ճիշտ քաղաքականություն իրականացնել և կլուծարվեն մեծ տերությունների կողմից, ինչպես լինում է փոքր և մեծ բանկերի պարագայում:
Պողոսյանի խոսքերով, Հայաստանին ևս դա սպառնում է, և հայաստանյան կառավարման միտումները բացասական են.
«Մենք ամեն օր պետք է մոմ վառենք, որ հանկարծ Հայաստանը չգնա ինքնալիկվիդացիայի ճանապարհով»: