Քիչ առաջ Al-Jazeera հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրեց Եգիպտոսի ազգային թանգարանի թալանված ցուցափեղկերը: Բացի այն, որ Թանգարանը թալանվել է, կոտրվել են բազմաթիվ ցուցանմուշներ: Որքան վնաս է հասցվել թանգարին, ինչու չէ, նաև համաշխարհային պատմամշակութային ժառանգությանը, թանգարանի ղեկավարությունը չի կարողացել ասել: Ակնհայտ է նաև, որ հնությունների որսով զբաղված կոլեկցիոներները ցանկացած երկրում խժդժություների ժամանակ այս ճանապարհով ձեռք են բերվում իրենց ուզած իրերը: Կասկած չկա, որ գողոնի մի մասը կհայտնվի մասնավոր հավաքածուներում:
«Առաջին լրատվականը» հետևում է աշխարհի կիզակետում գնվող Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներին: