Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.
«Անկեղծ ասած, մենք Ռուսաստանի կողմից ճնշում չենք զգում նախագծի հարցում: Գուցե դուք Եվրոպայում ավելի շատ եք նման ճնշում զգում: Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա է այն գիտակցումը, որ երկրները անկախ են իրենց էներգետիկ քաղաքականությունում»:
Today’s zaman-ի փոխանցմամբ, Ալիևը հայտարարել է, որ իրենք լիովին աջակցում են «Հարավային միջանցք» նախագծին, որի շրջանակներում նախատեսվում է նոր խողովակաշարեր կառուցել դեպի Եվրոպա վառելիքի մատակարարման համար` ընդգրկելով տարածաշրջանի երկրները:
Միևնույն ժամանակ շեշտվել է, որ Ադրբեջանը իր գազի զգալի խմբաքանակ շուկայական գներով վաճառում է նաև Ռուսաստանին, որն իր հերթին այն վերավաճառում է եվրոպական սպառողներին, սակայն Ալիևի կարծիքով, այս հանգամանքը չի խոչընդոտում իր երկրին էներգետիկ անկախ քաղաքականություն ձևավորելու հարցում: