Վրաստանի խորհրդարանում ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որի նպատակն է վերահսկել 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը, հղում անելով ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության անդամ Չիորա Տակտակիշվիլիին:
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն իր վերջին նստաշրջանում անփոփոխ էր թողել Աբխազիային և Հարավային Օսեթիային վերաբերող բանաձևերը, որոնք Ռուսաստանից պահանջում են դեօկուպացնել այդ տարածքները և վրացի փախստականներին իրենց բնակավայրեր վերադառնալու հնարավորություն տալ:
Վրացական պատվիրակությունում գտնում են, որ բանաձևը ուժի մեջ թողելը իրենց դիրքորոշման վերահաստատումն է եվրոպացի խորհրդարանականների կողմից: