ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Միթ Ռոմնին հաստատել է իր վերաբերմունքը միասեռ ամուսնությունների վերաբերյալ: Ինչպես նախկինում, Ռոմնին դրանք համարում է անթույլատրելի:
Ռոմնին Վիրջինիայում Լիբերթի քրիստոնեական համալսարանի ուսանողների առջև հայտարարել է, որ ամուսնությունը պետք է տեղի ունենա կնոջ և տղամարդու միջև: Նա նաև գնահատել է քրիստոնեական արժեքների կարևորությունը ամերիկյան հասարակության համար:
Հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիի նման հայտարարությունը հնչել է նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից մի քանի օր անց, ով հրապարակավ ճանաչել է միասեռականների ամուսնության իրավունքը: