Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆայոնը ծրագրում է մայիսի 10-ին գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին կառավարության հրաժարականի համար խնդրանք ներկայացնել: Վարչապետը հայտարարել է, որ նախագահի լիազորությունների վայր դնելուց հետո կառավարության անդամները կշարունակեն աշխատանքները: Նրանք կփոխանցեն իրենց լիազորությունները կառավարության հաջորդ անդամներին:
Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը կհայտարարի նոր վարչապետի անունը մայիսի 15-ին: Հենց այդ օրն էլ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին նրան կհանձնի իր լիազորությունները:
Ֆրանսուա Օլանդը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 51,5%-ը: Նրա մրցակից Նիկոլա Սարկոզին հավաքել էր ավելի քան 48% ձայն:







































