Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում Դիլիջանի «Իմպուլս»-ը երեկ նվազագույն հաշվով պարտության մատնեց Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս»-ին և վաստակելով 12 միավոր՝ հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում՝ առաջատար «Միկա»-ին զիջելով 1 միավորով։ «Իմպուլս»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր թիմի հաղթանակը.
«Խաղը շատ լարված ստացվեց: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել, հետեւաբար, շատ զգույշ էին գործում: Խաղն, ընդհանուր առմամբ, հավասար էր, բայց մեզ հաջողվեց օգտագործել մեր ունեցած հնարավորությունը: Տղաները գործեցին շատ կազմակերպված, բոլոր ուժերը ներդրեցին խաղադաշտում:
Կարծում եմ` այս խաղում ավելորդ լարվածություն կար: Այդ իսկ պատճառով, երկու պարտություններից հետո, այս խաղում հաղթելը շատ կարևոր էր:







































