Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ քվեարկել Սահմանդրության մեջ ուղղումներ կատարելու օգտին, ըստ որոնց՝ վերջին 10 տարիներին Վրաստանում բնակվող ԵՄ-ի քաղաքացիներին 10 տարով հատկացվում է պասսիվ և ակտիվ ընտրական իրավունք:
Այդ ուղղումների օգտին է քվեարկել 150 պատգամավորներից 112-ը: Պատգամավոր Ջոնդի Բագատուրիան առաջարկել է Սահմանդրության տվյալ հոդվածում նշել ոչ թե «ԵՄ-ի քաղաքացի», այլ՝ «Բիձինա Իվանիշվիլի», ինչը հարուցել է մյուսների դժգոհությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին:










































