Կատալոնական ONA fm ռադիոկայանը հայտնլ է, որ «Բարսելոնա»-ն նախկինի նման հետաքրքրվում է «Ատլետիկո»-ի հարձակվող Ադրիան Լոպեսի ծառայություններով:
24-ամյա իսպանացուն կատալոնական ակումբի կազմում ներգրավելու նպատակով «կապտանռնագույներ»-ի ղեկավարները պատրաստ են «Սպորտինգ»-ին վճարել 2.5 մլն եվրո` 23-ամյա պաշտպան Ալբերտո Բոտիային վերադարձնելու համար: Վերջինս էլ անմիջապես կընդգրկվի Ադրիանի տրանսֆերի ձեռք բերման գործարքին:
Կատալոնական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ռմբարկուի համար վճարվող հրաժարագինը կկազմի 18 մլն եվրո: Լոպեսի ցուցադրած խաղն արժանացել է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարների ուշադրությանը:









































