Անգլիայի ազգային առաջնության չեմպիոն դառնալու դեպքում «Մանչեսթեր Սիթի»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 250 հազար ֆունտ հավելավճար կստանա: 1968 թվականից «քաղաքայիններ»-ը չեն նվաճել տիտղոսը, որին այժմ այդքան մոտ են:
Daily Star թերթը տեղեկացնում է, որ արաբ միլիարդատեր շեյխ Մանսուրը տիտղոսը նվաճելու դեպքում պարգևատրությունների համար ընդհանուր առմամբ 4.5 միլիոն ֆունտ է հատկացնելու:
Բրիտանացի լրագրողները հայտնում են նաև, որ «Մանչեսթեր Սիթի»-ի որոշ ֆուտբոլիստներ չեն ցանկանում թիմի չեմպիոնական կազմում տեսնել Մարիո Բալոտելիին, ում գռեհիկ վարքից՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, շատերն արդեն հոգնել են:








































