Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բանակը վերադարձնել պետությանը

Այսօր բանակի օրն է կամ այսպես ասած` բանակի տոնը: Ինչպես Հայաստանում գրեթե յուրաքանչյուր տոն, հատկապես կապված պետական արժեքների հետ, այս մեկն էլ, թերեւս, կարիք ունի ժողովրդին պատկանելու: Իսկ տոները, այդ թվում եւ այս մեկը, ժողովրդին չեն պատկանում այն պատճառով, որ ժողովրդին խորթ է տոնի առարկան: Հատկապես պետական խորհրդանիշերի, պետական նշանակության տոների դեպքում դա առավել ցցուն է, որովհետեւ պետական խորհրդանիշերը, պետական նշանակության կառույցները, պետությունն, ի վերջո, չեն պատկանում, խլվել են ժողովրդից եւ դարձել են իշխանության մահակը ժողովրդի գլխին. կամ քարոզչական, կամ ֆիզիկական մահակ` էական չէ:

Հենց այդ շարքում է նաեւ բանակը, որը քարոզչական ու ֆիզիկական մահակ է միանգամից: Որպես ֆիզիկական մահակ դրա հստակ դրսեւորումը 2008 թվականի մարտի 1-ն էր, երբ իշխանությունը քաղաքացիական պայքարի օրինական դրսեւորումը բռնությամբ ճնշելու համար դիմեց բանակի ապօրինի կիրառմանը, երբ ժողովրդի զավակներից կազմված բանակին հարկադրեց դուրս գալ նույն այդ ժողովրդի դեմ: Բանակը ֆիզիկական մահակ է նաեւ հենց ինքն իր հանդեպ, իր այն մասի հանդեպ, ում համար բռնությունն ու անօրինականությունը մերժելի երեւույթ են, եւ ովքեր գերադասում են երբեւէ չկորցնել մարդկային պարկեշտությունը: Անցնող տարվա ընթացքում մեր բանակում գազանների ու պարկեշտության միջեւ ընթացող իսկական պայքար էր, որում, ցավոք սրտի, հաղթողը գազաններն էին` ի դեմս այն հրամանատարների, որոնք սպանում էին, ինքնասպանության էին հասցնում, ծեծում ու նվաստացնում էին հայ զինվորին, հայ երիտասարդին:

Իսկ այդ ամենը մնում էր անպատիժ: Ավելին, երկրի նախագահի մակարդակով անգամ հասկացվում էր, որ անպատիժ էլ մնալու են, իսկ ովքեր բանակի մասին հանկարծ քննադատաբար կարտահայտվեն` «զզվելի» են: Դա էլ մահակի քարոզչական կողմն է, որ անընդհատ իջնում է հասարակության գլխին, երբ հանկարծ փորձ է արվում այդ արատավոր երեւույթները մատնանշելով ու բացահայտելով վերջ դնել դրանց, վերջ դնել բանակում գազանների անպատժելիությանը, բանակը վերադարձնել հասարակությանը, վերադարձնել ժողովրդին:

Դրան անմիջապես հակադարձվում է բարոյական ճնշումը, որ բանակին որեւէ բան ասողը պետության թշնամին է, թշնամու բարեկամը: Ահա այդպես, այդ ֆիզիկական եւ քարոզչական մահակները պարբերաբար իջնում են թե՛ հասարակության գլխին, թե՛ նաեւ հենց բանակի, որովհետեւ ինչքան ուզում ես պահիր հիվանդության արտաքին նշանները, միեւնույն է, այն ներսից անխուսափելիորեն քայքայելու է օրգանիզմը: Այսօր սեղանին դրված է հայկական բանակը որպես օրգանիզմ առողջացնելու կենսական խնդիրը: Բոլոր նրանք, ովքեր փորձում են լռության մատնել բանակային խնդիրներն ու դրա համար շահարկել պարզունակ հայրենասիրությունը, իրականում նպաստում են թե՛ բանակի, թե՛ հայրենիքի քայքայմանը:

Բանակի ու հայրենիքի շահը պահանջում է բացահայտ խոսել արատների մասին եւ բաց ու ազնիվ պայքար մղել դրանց դեմ: Արատներից զուրկ բանակն է ունակ պաշտպանել հայրենիքը, լինել ժողովրդի պաշտպանը, ոչ թե դառնալ իշխանության ձեռքի մահակն ընդդեմ ժողովրդի: Մենք շնորհավորում ենք այս գաղափարի բոլոր կրողներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, իրենց անկեղծությամբ եւ իրենց ազնվությամբ լծվել են բանակի առողջացման, այնտեղ առկա համակարգային արատների հաղթահարման գործին:

Մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ում համար բանակը ոչ թե կենաց է, այլ աշխատանք, պետության եւ քաղաքացու հանդեպ պարտքի գիտակցում: Հենց այդ մարդկանց անունն է հայկական բանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում