Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ լուրջ «ռազբորկաներ» են սկսվել Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի և Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի ու «Էլցանց»-ի տնօրենի միջև:
«Բանն այն է, որ Վարագյանը, տեսնելով որ իր ձայները նախատեսվածից քիչ են, Մարալիկի պաշտոնյաներից հետ է ուզում նախընտրական շրջանում նրանց տված ու ժողովրդին տեղ չհասած գումարները:
Նշենք նաև, որ Վարագյանի պահանջով թիվ 36 ԸԸՀ-ում իրականացվել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկ:
Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Վարագյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»,- հավելում է թերթը:










































