Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այսօր Daily Mail թերթին տված հարցազրույցում ասել է, որ հաջողակ եվրոգոտու համար անհրաժեշտ է մեկ միասնական կառավարություն, և միայն այդ դեպքում եվրոն օգտակար կլինի:
The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ Քեմերոնը բրիտանական թերթին տված հարցազրույցում ասել է, որ աշխարհում ոչ մի այլ տեղ չկա, որտեղ օգտագործվի մեկ դրամական միավոր, բայց գործեն տարբեր կառավարություններ:
Վարչապետն ավելացրել է, որ իր համար եվրոյի գաղափարն առավել հասկանալի կլիներ, եթե եվրոգոտու երկրներն ունենային առավել համակարգված տնտեսական և պարտքային քաղաքականություն:








































