Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երեքշաբթի օրն ասել է, որ պատրաստ է համագործակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, եթե վերջինս «ինչ-որ դրական բան խոստանա»:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Աբասը խոսել է այն բանից հետո, երբ Նեթանյահուն հայտարարել էր կոալիցիայի ստեղծման մասին, որի նպատակը Իսրայելի հզորացումն է:
Աբասն ասել է, որ դեռևս շուտ է ինչ-որ բան ասել Իսրայելի նոր կոալիցիայի մասին, բայց ինքը պատրաստ կլինի համագործակցել, եթե արդյունքը դրական լինի:








































