De Telegraaf-ի տեղեկացմամբ՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի գրեթե բոլոր ակումբների տրանսֆերային երազանք հանդիսացող «Այաքս»-ի պաշտպան Յան Վերտոնգենը ճանաչվել է Հոլանդիայի 2011–12 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ֆեյենոորդ»-ի կիսապաշտպան Յորդի Կլասին, իսկ լավագույնների եռյակը եզրափակում է Վերտոնգենի թիմակից Քրիստիան Էրիքսենը:
Հիշեցնենք, որ ամստերդամյան ակումբը նվաճել է երկրի ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչումը:








































