Գիտնականներն ասում են, որ աշխարհի շատ լեզուներ շուտով կվերանան, եթե առավել շատ ջանքեր չգործադրվեն դրանք պաշտպանելու համար:
Daily Mail-ը գրում է, որ Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողներն ասում են, որ դեռևս հստակ չէ, թե հատկապես որ լեզուներն են անհետացման վտանգի տակ: Նրանք գտնում են, որ այս խնդրի պատճառն այն է, որ «վայրի» տարածքները վերածվում են արդյունաբերական կենտրոնների:
Փուձագետները հաշվարկում են, որ մինչև 21-րդ դարի ավարտը կարող է անհետանալ աշխարհի լեզուների 50-90 տոկոսը:









































