Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան ներկայացնող ԱԷՄԳ-ի փորձագետ Օկ Սեոկ Սեոն զոհվել է Իրանի Մարկազի նահանգում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.00-ին, Հանդաբի ծանր ջրեր արտադրող գործարանի մերձակայքում:
Վթարի հետևանքով Սեոն նախ ծանր վիրավորվել է, իսկ ավելի ուշ՝ մահացել: Վթարի երկրորդ մասնակից, Սլովակիան ներկայացնող ԱԷՄԳ-ի փորձագետ Գան Սեկը վիրավորվել է և տեղափոխվել է հոսպիտալ:
Հիշեցնենք, որ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առաջիկա բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 13-14-ին, Վիեննայում:








































