Դորթմունդի «Բորուսսիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի 2011/12թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: 23-ամյա մարզիկը Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի հեղինակ և օգնել է իր թիմին՝ նվաճել երկրի չեմպիոնի կոչումը:
Հրապարակվել են նաև այլ անվանակարգերում լավագույնների անունները.
Մրցաշրջանի լավագույն մարզիչ – Յորգեն Կլոպպ,
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – Մարկո Ռոյս («Բորուսսիա» Մ.),
Լավագույն դարպասապահ – Մարկ-Անդրե տեր Ստագեն («Բորուսսիա» Մ.),
Մրցաշրջանի «ասպետ» – Քրիստիան Շտրայխ («Ֆրայբուրգ»),
Մրցաշրջանի «հրաժեշտ» – Ռաուլ («Շալկե»), Միխայել Բալլաք («Բայեր»), Լուկաս Պոդոլսկի («Քյոլն»),
Մրցաշրջանի «անակնկալ» – Լյուսիեն Ֆավր («Բորուսսիա» Մ.),
Մրցաշրջանի «արդյունք» – «Աուգսբուրգ»,
Մրցաշրջանի «վերադարձ» – «Շտուտգարտ»:








































