Armchess.am-ի փոխանցմամբ՝ Հրանտ Մելքումյանը «Բոսնիա-2012» մրցաշարում տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ` գրոսմայստեր Զդենկո Կոժուլի (Խորվաթիա) նկատմամբ:
Մելքումյանը փայլուն արդյունքով` 5 հնարավորից 5 միավոր, շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:
Մինչ այդ Մելքումյանը հաղթել էր նաեւ գրոսմայստերներ Կովաչևիչին (Սերբիա), Դիզդարևիչին (Բոսնիա և Հերցեգովինա), Նաբատիին (Իսրայել) և միջազգային վարպետ Իլմազին (Թուրքիա):