Ինչպես նշված է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի հաղորդագրության մեջ, մայիսի 8-9-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել են Հիշատակի ու հաշտեցման օրեր:
2004թ. նոյեմբերին Գլխավոր ասամբլեան ընդունեց, որ անդամ-երկրները կարող են ունենալ իրենց ազատագրման կամ պատերազմի ավարտը նշանավորող հաղթանակի օրերը, սակայն այս երկու օրերը ՄԱԿ-ի կազմակերպության ոչ կառավարական կազմակերպությունները, մասնավոր անձինք ամեն տարի պետք է տոնեն այս օրերից մեկը կամ երկուսն էլ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օր:
Երկրորդ համաշխարհային պատերազմում պատմական հաղթանակը նախադրյալներ ստեղծեց ՄԱԿ-ի առաջացման համար, որը կոչված է հաջորդ սերունդներին ազատել կոնֆլիկտների աղետներից:
ՄԱԿ-ի անդամ երկրները մեկ անգամ չէ, որ ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմից քաղած դասերը չմոռանալու անհրաժեշտությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է 1939թ. Սեպտեմբերի 1-ին: Այն դարձել է խոշորագույն պատերազմը մարդկության պատմության մեջ: Պատերազմին մասնակցել է 72 պետություն (Երկրագնդի բնակչության 80 տոկոսը):








































