Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բրազիլիայի «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարն իր կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայությունների ձեռքբերմամբ էր հետաքրքրված նաև Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչներին չհաջողվեց գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Փոխարենը Նեյմարը երկարաձգեց «Սանթոս»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվականը:
Օրեր առաջ «Սանթոս»-ի նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրան չափազանց համարձակ հայտարարություն էր արել, թե «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը կոչնչացներ Նեյմարի տաղանդը: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստի տեղափոխությանը «Բարսելոնա», աղբյուրը տեղեկացնում է, որ գործարքն անկասկած կայանալու է: Կողմերն արդեն որոշակի համաձայնության են հասել: Միակ հարցն այն է, թե կարո՞ղ է արդյոք դա տեղի ունենալ մինչև 2014 թվականը:
Ամեն դեպքում, իրականությունն ի հայտ կգա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:









































