Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայում մեկնարկել է 1997 թվականի փետրվարի 28-ին իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործով ձերբակալությունների 4-րդ ալիքը:
Տվյալ գործով որոշվել է ձերբակալել 10 մարդու, որոնց թվում են նաև գործող զինվորականներ: Ոստիկանությունը նրանց հայտնաբերելու ու ձերբակալելու համար սկսել է համապատասխան գործողություններ իրականացնել 15 տարբեր վայրերում, այդ թվում նաև Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում: