Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության առիթով Սիրիայում երիտասարդական կազմակերպությունները ցույց են կազմակերպել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
«Շնորհակալություն Ռուսաստանին»,- վանկարկել են ակցիայի մասնակիցները, որոնց ձեռքերին եղել են Սիրիայի և Ռուսաստանի դրոշներ: «Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեր անկեղծ շնորհակալությունը հայտնենք ռուս ժողովրդին և նրա ղեկավարությանը անշահախնդիր օգնության և սիրիացի ժողովրդի աջակցության համար»,- մեջբերում է RIA Novosti-ն նրանցից մեկի խոսքերը:
Ռուսաստանն ու Չինաստանը վերջին մի քանի ամիսներին 2 անգամ վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ բանաձևի վրա: Հիշեցնենք` Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող բախումների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 9000 մարդ:







































