Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մրցաշրջանի ընթացքի վերաբերյալ ունեցած իր տպավորություններն է կիսել գերմանացի լրագրողների հետ:
«Երբեք չեմ մոռանա այս մրցաշրջանը և հատկապես չեմպիոնի տիտղոսի նվաճումը: Նման հաջողություն գրանցելը հեշտ չէր: Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո անմիջապես անհրաժեշտ էր սևեռել ուշադրությունը ազգային առաջնության շրջանակներում կայանալիք հանդիպման վրա, ինչը բավականաչափ բարդ էր:
Մենք կարողացանք խուսափել հոգեբանական ճնշումից, կենտրոնացնել մեր ուժերը և կարևորագույն հաղթանակ տանել Իսպանիայի առաջնությունում:
«Ռեալ»-ում որոշիչ դեր ունեն ոչ միայն ֆուտբոլիստները, ովքեր մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս գալիս, այլև ակումբի յուրաքանչյուր անդամ: Ես հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «արքայական ակումբ»-ում»,- եզրափակել է Օզիլը:




































