Կարող է անհավատալի թվալ, բայց պարզվում է, որ Մայքլ Ջեքսոնը ցանկացել է սպանել իր հարազատ եղբորը` Ռենդիին: Ջեքսոնի նախկին թիկնապահը խոստովանել է, որ գերաստղն իրեն հրամայել էր սպանել սեփական եղբորը:
Ինչպես գրում է The Sun-ը, թիկնապահ Մեթ Ֆիդասն ասել է, որ 2005 թվականին Ջեքսնն իրեն շրջապատել էր միայն թիկնապահներով և այնքան կասկածամիտ էր դարձել, որ թույլ չէր տալիս անգամ ընտանիքի անդամները մոտենան իրեն:
Մի օր երբ Ռենդին փորձել է ուժով մտնել տուն` Մայքլի հետ խոսելու համար, վերջինս հրամայել է նրան սպանել:







































