2012 թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14 հզ. 384 գործարքներ, որոնց թիվը 2012 թ. հունվարի համեմատ աճել է 47.6 %-ով, իսկ 2011 թ. փետրվարի համեմատ նվազել` 3.0 %-ով: 2012 թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3015 օտարման գործարքների 78.2 %-ը կազմել են առուվաճառքները, 21.1 %-ը` նվիրատվությունները և 0.7 %-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների թվի 38.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.2 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2012 թ. փետրվարին, 2012 թ. հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների թիվը նվազել է 20.1 %-ով, իսկ 2011 թ. փետրվարի համեմատ` 14.8 %-ով:
2012 թ. փետրվարին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1ք/մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012 թ. հունվարի համեմատ, նվազել են 0.5 %-ով, իսկ հանրապետության քաղաքներում՝ 1.1 %-ով:









































