Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Պատերազմի մոտիվատորները

Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս 2008 թվականի ռուս-վրացական օսական պատերազմից հետո: Այդ պատերազմը շատերին հիմք տվեց ասելու, թե դա կարող է գայթակղիչ նախադեպ լինել Ադրբեջանի համար: Մյուս կողմից, շատերն էլ ասում էին, որ այդ պատերազմը կարող է դաս լինել Ադրբեջանի համար, որ զենքով հարց չի լուծվում: Իրականում այդ պնդումը փոքր-ինչ չափազանցված է կամ շրջված: Վերջիվերջո, վրաց-ռուսական պատերազմում զենքով հարց լուծվեց: Վրաստանը կարծես թե վերջնականապես կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան, իսկ Ռուսաստանի համար էլ կարծես թե վերջնական ու անշրջելի դարձավ Վրաստանի կորուստը, և դարձավ ակնհայտ, որ Ռուսաստանի և Հարավային Կովկասի սահմանը: Այլ հարց է, թե ով ինչքանով է գոհ այդ լուծումներից. բացի ռուսներից ու վրացիներից` էլ ով կար այդ լուծումների գործընթացում, որ խաղում էր բացահայտ կամ քողարկված, ուղղակի կամ միջնորդավորված, թե ով էր գոհ կամ դժգոհ այդ լուծումներից: Փաստն այն է, որ լուծում կար, և զենքով հարցեր լուծվում են: Ի վերջո, Ղարաբաղի հարցն էլ լուծվեց զենքով, և Ղարաբաղի ներկայիս անկախությունն ու անվտանգությունը հենց զենքի կիրառման արդյունք են: Այնպես որ պարզ ու հասկանալի է, որ Ղարաբաղի հնարավոր պատերազմի մասին խոսելիս պետք է ոչ թե նկատի ունենալ զենքով հարց լուծելու կամ չլուծելու պարագան, այլ այն, թե ում է ձեռնտու լինելու լուծման այդ տարբերակը: Այստեղ է, որ գտնվում է խնդրի առանցքը, և այստեղ է, որ պետք է փնտրել հնարավոր մոտիվացիաները: Եթե մինչ այժմ պատերազմ չի վերսկսվել կամ սկսել, ապա դրա պատճառն այն չէ, որ Ադրբեջանը համոզված է եղել, թե զենքով հարց չի լուծվի: Պարզապես չեն եղել պատերազմի բավարար մոտիվատորներ թե՛ Ադրբեջանում, թե՛ հակամարտության կարգավորմամբ զբաղվող եռանախագահ երկրներում, թե՛ նաև Թուրքիայում, որն այդ հարցում ունի բավական զգալի դերակատարություն: Պատերազմի գործում Թուրքիան Ադրբեջանի հիմնական գործընկերն է, երաշխավորը, ուղենիշը: Այդ հարցում Ադրբեջանի պահվածքը թերևս մեծապես պայմանավորված է Թուրքիայից եկող ազդակներով: Դրանք իհարկե միարժեք որոշիչ չեն, բայց բավական ազդեցիկ են: Թուրքիան էլ այս տարիների ընթացքում, ինչպես եռանախագահները, չի ունեցել պատերազմի սկսման մոտիվացիա: Այս պարագայում, որքան էլ Ադրբեջանը ցանկանա պատերազմ սկսել, չի գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում պատերազմով լուծվելիք հարցերը մեղմ ասած ձեռնտու չեն լինի Ադրբեջանին և այդ երկիրը կարող է ունենալ նոր կորուստներ, կամ էլ ընդհանրապես կորցնի որևէ հույս ներկայիս ստատուս-քվոն փոխելու հարցում: Սակայն վերջին շրջանում պատերազմի մասին սկսել են խոսել ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև թե՛ արևմտյան, թե՛ ռուսական փորձագետները, ինչպես նաև հենց միջնորդ եռանախագահ երկրների ու միջազգային կառույցների դիվանագետները, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում շփման գծում հրադադարը պահպանելու մասին, խոսում են պատերազմի վերսկսման վտանգի մեծացման մասին: Արդյոք դա նշանակում է, որ միջազգային ասպարեզում առաջանում են ղարաբաղյան պատերազմի վերսկսման մոտիվացիաներ: Առաջին հայացքից թվում է, թե դա այդպես է, և այդ պատճառով էլ ակտիվացել են պատերազմի մասին խոսակցությունները, այլապես ինչու պետք է խոսեին մի բանի մասին, եթե դա ոչ մեկին պետք չէ: Իսկապես տրամաբանական հարցադրում է: Բայց, ի վերջո, ո՞ւմ է պետք պատերազմը և ինչի՞ համար: Ո՞վ և ի՞նչ հարց է լուծելու այդ պատերազմով: Այստեղ առանցքային երկու գործոնները թերևս ԱՄՆ-ն և Ռուսաստանն են: Եվրոպայի պարագան թերևս դուրս է, քանի որ Եվրոպան որպես ռազմական գործոն ինքնին բավական թույլ է և մեծապես կախված է Միացյալ Նահանգներից, թեկուզ և ՆԱՏՕ ձևաչափով: Պատերազմի առումով Եվրոպայից շատ ավելի ազդեցիկ գործոն է Թուրքիան: Դիտարկենք այդ երեք գործոնների հնարավոր վարքը: Իհարկե, որևէ դիտարկում չի կարող լինել երաշխավորված ճշմարտություն կամ իրավացիություն, քանի որ խոսքը համաշխարհային քաղաքականության մասին է, որը նման է այսբերգի, և դրա անտեսանելի, ջրի տակ եղած մասը շատ ավելին է, քան տեսանելին: Բայց տեսանելի և անտեսանելի մասերը իրարից կտրված չեն, հետևաբար մակերեսը արտահայտում է խորքային գործընթացների էությունը: Իսկ ինչ կա այժմ այդ գործընթացների մակերեսում: Այստեղ ակնհայտ է, որ պատերազմի վերսկսման մոտիվացիաները քիչ են թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Թուրքիայի մոտ: Նահանգները արդեն իսկ պատերազմում են Աֆղանստանում: Այդ պատերազմը խլում է ահռելի ռեսուրսներ: Երկրի ներսում էլ զգացվում է ռեսուրսների խնայողության անհրաժեշտություն, սոցիալական խնդիրները բավական սուր են դրված: Հազիվ թե Միացյալ Նահանգներին պետք լինի ներգրավվել ևս մի թեժ գործընթացում, առավել ևս, որ ներկայիս ստատուս-քվոյի մեջ Նահանգների համար դժգոհություն առաջացնող ոչինչ չկա: Այստեղ շատ է հիշատակվում իրական խնդիրը: Բայց Հարավային Կովկասը Նահանգների համար ռազմական հետաքրքրություն կարող է առաջացնել միայն Իրանի դեմ ցամաքային օպերացիայի մտադրության դեպքում: Մինչդեռ Նահանգների իշխանությունը հազիվ թե հասնի այդպիսի ավանտյուրայի ծրագրման: Դա կարող է լինել Նահանգների համաշխարհային դոմինանտության վերջի սկիզբը: Իսկ այլ պարագայում, որևէ էական տարբերություն թերևս չկա, թե ով է վերահսկում Իրանի հետ սահմանը` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմը: Նահանգներն անհրաժեշտության դեպքում ունեն բավական լծակներ այդ վերահսկողներին վերահսկելու համար: Հետևաբար ինչու խթանել թեժ զարգացումներ, եթե դրանից կարող են ամենաշատը շահել տարածաշրջանում Նահանգների մեծ ու փոքր մրցակիցներ Ռուսաստանն ու Թուրքիան: Այ նրանց դեպքում պատերազմի մոտիվացիան կարծես թե մի փոքր այլ է: Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմը կարող է լինել Հարավային Կովկասի «թիկունքից» ներխուժելու և Հարավային Կովկասի հյուսիսային սահմանում վրաց-ռուսական պատերազմի հետևանքով կորցրածը վերականգնելու համար: Բայց միևնույն ժամանակ այն փաստը, որ Ղարաբաղի պարագայում կռվողը լինելու է ոչ թե անմիջականորեն ռուսական բանակը, այլ հայկական և ադրբեջանական բանակները, Ռուսաստանին թերևս ստիպում է զգուշավոր լինել, որովհետև այդ դեպքում շատ դժվար կլինի պատերազմի ընթացքը պահել անմիջական վերահսկողության տակ, ու այդ դեպքում չի բացառվում, որ ռուսները ոչ թե վերգտնեն կորցրածը, այլ ընդհանրապես եղածն էլ կորցնեն, և Հարավային Կովկասը մեկընդմիշտ դուրս գա ռուսական ուղեծրից: Չէ՞ որ շատ դժվար է կանխագուշակել, թե հնարավոր պատերազմի դեպքում իրեն ինչպես կպահի Թուրքիան: Ռուսների հետ այդ երկրի բարեկամության նախանշանները ամենևին էլ հավատարմության երաշխիքներ չեն: Թուրքիան շատ օրինակներով է ցույց տվել, որ բարեկամություն անում է ընդամենը սեփական շահը սպասարկելու համար և շատ հանգիստ կարող է անտեսել այդ բարեկամությունը, եթե այդ շահը պահանջի; Մինչդեռ թուրքերին ռուսների հետ բարեկամությունը պետք է իրենց, ոչ թե ռուսների ոտքը Կովկասում ամրապնդելու համար: Իսկ պատերազմ Կովկասում Թուրքիային պետք կարող է լինել այն դեպքում, երբ թուրքերն անկյուն քշվեն միջազգային հարաբերություններում: Այլ կերպ ասած` հարավկովկասյան պատերազմի սադրումը թուրքերի համար կարող է լինել միջազգային հանրությանն ուղղված շանտաժ: Բայց, այդ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ թուրքերը միջազգային ասպարեզում հայտնվեն անելանելի վիճակում: Մյուս կողմից, այդպիսի վիճակում հայտնված Թուրքիան հազիվ թե համարձակվի պատերազմ սադրել, քանի որ դա էլ կարող է լինել այդ երկրի վերջը: Նույնիսկ վերջի սկիզբն էլ չէ, այլ վերջը: Բացի այդ, Թուրքիան չի գնա մի քայլի, որից կարող է ավելի շատ օգտվել Ռուսաստանը: Բանն այն է, որ եթե Թուրքիան անմիջականորեն խառնվի կովկասյան հնարավոր պատերազմին, ապա դա հիմք է, որ Ռուսաստանն էլ անմիջապես ներգրավվի դրան, ինչից ռուսները անհապաղ կշտապեն օգտվել: Այլ կերպ ասած` պատերազմի մոտիվացիաներ կարծես թե շատ կան, բայց իրավիճակի առանձնահատկությունը թերևս այն է, որ դրանք ոչ թե միմյանց լրացնող, այլ զսպող, այսպես ասած հակադարձ համեմատական մոտիվացիաներ են, ինչը գրեթե անհավանական է դարձնում պատերազմի հանգամանքը տեսական խոսակցություններից գործնական ընթացքի վերածելը: Իհարկե այս դեպքում այլ հարց են մանր սադրանքները, որոնց կարող է դիմել արդեն Հայաստանը կամ Ադրբեջանը` իրենց ավելի մանր խնդիրների լուծման համար այդ հարցը շահարկելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում