Եթե Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին որոշում կայացնի Անտոնիոյին ընդգրկել «Եվրո-2012»-ին մասնակցող ֆուտբոլիստների շարքում, ապա «Ուդինեզե»-ի ռմբարկուն խաղակոշիկները մեխից կկախի մրցաշարի ավարտից հետո:
Հակառակ դեպքում Դի Նատալեն իր վերջին հանդիպումը կանցկացնի Ա Սերիայի վերջին տուրի շրջանակներում: Նշենք, որ «Կատանիա»-ի հետ կայանալիք խաղում «Ուդինզե»-ն կփորձի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր ձեռք բերել:
34-ամյա հարձակվողն իր ներկայիս ակումբ է տեղափոխվել 2004 թվականին` «Էմպոլի»-ից: Ֆուտբոլիստն «Ուդինեզե»-ի կազմում անցկացրել է 300 հանդիպում, որոնցում դարձել է 158 գոլի հեղինակ:









































