Եվրոպայում ֆոնդային վաճառքներն այսօր սկսվել են առաջատար ինդեքսների նվազմամբ ավելի քան 1 տոկոսով` արտացոլելով Հունաստանում ու Ֆրանսիայում նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Ֆրանսիական CAC 40-ը երևանյան ժամանակով ժ. 11:40-ին նվազել է 1.45%-ով, գերմանական DAX 30 –ը` 1.76% տոկոսով: Լոնդոնում այսօր առքուվաճառք տեղի չի ունեցել` կապված այսպես կոչված մայիսյան տոների հետ:
Հունաստանի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը անկում է ապրել ավելի քան 7%-ով, իսկ հունական բանկային հատվածի բաժնետոմսերի ինդեքսը նվազել է 19%-ով:
Հունաստանում խոշորագույն կուսակցությունները` աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիան» ու Համահունական սոցիալիստական շարժումը, ինչպես և սպասվում էր, տապալվել են ընտրություններում` կորցնելով խորհրդարանական մանդատների մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններում հաղթանակել է Ֆրանսուա Օլանդը՝ Սոցիալիստական կուսակցությունից:







































