Մախաչկալայի «Անժի»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ` հարձակվող Սամուել Էտո’Օն, երեկ հեղինակելով ընթացիկ մրցաշրջանում իր 13-րդ գնդակը, գերազանցեց մեկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակներում խփած գոլերի թվով ակումբային ռեկորդը, որը պատկանում էր Պրեդրագ Ռանջելովիչին: Վերջինս 2000 թվականի մրցաշրջանում հեղինակել էր 12 գոլ:
Բացի այդ՝ կամերունցի հարձակվողը եզրափակում է ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուների եռյակը: Պրեմիեր Լիգայի շրջանակներում հեղինակած գոլերի թվով նա զիջում է միայն Նարվիկ Սիրխաևին (20 գնդակ) և Բուդուն Բուդունովին (17 գնդակ):










































