Մինսկում ձերբակալվել են Եգիպտոսի մի խումբ քաղաքացիներ, որոնք Եվրամիության երկրներում «ծայրահեղական նպատակներ» էին հետապնդում,- հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մայրաքաղաքի իավապահների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Եգիպտոսի 5 քաղաքացիներ, որոնք անօրինական կերպով մտել էին մեր երկիր՝ հետագայում Եվրամիության երկրներ անցնելու համար: Ստուգիչ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածները նախկինում Եգիպտոսի տարածքում մասնակցել են ռազմական գործողություների և ուղևորվում էին ԵՄ երկրներ ծայրահեղական նպատակներով»,- ասվում է Մինսկի իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:









































