Թուրքական Ankara լրատվական գործակալությունը, վկայակոչելով հորդանանյան Anbar Baladna կայքը, հայտնում է, որ սիրիական բանակը հրթիռային արձակման ծանր սարքեր է տեղափոխում դեպի հյուսիս և հարավ՝ համապատասխանաբար Թուրքիայի և Իսրայելի սահմանների ուղղությամբ:
Խոսքը Scud հրթիռների արձակման հարյուրավոր սարքերի մասին է: Այդ բալիստիկ հրթիռները Սառը պատերազմի ժամանակ նախագծվել և արտադրվել են Խորհրդային Միությունում: Հրթիռի հեռահարությունը կազմում է 1500 կիլոմետր: Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ դրանք գործածվել են Սադդամ Հուսեյնի կողմից իրանական նավթահանքերի ոչնչացման համար, ինչպես նաև Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ:
Scud հրթիռը կարող է գործածվել երեք տարբեր պատերազմների ժամանակ՝ միջուկային, կենսաբանական ու քիմիական:









































