«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ինտեր»-ի հետ կայացած դերբիում իր թիմի` 2:4 հաշվով պարտությունը:
««Յուվենթուս»-ը դարձավ ազգային առաջնության հաղթող: Նրանք արժանի են այդ տիտղոսին: Մրցաշրջանը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ 2 թիմերի համար, որոնք մինչև վերջ պահպանում էին ինտրիգը: Այո, «Յուվենթուս»-ը հիանալի հանդես եկավ մրցաշրջանում: Սակայն մենք էլ ետ չէինք մնում: Չենք հանձնվի և տիտղոսի համար կպայքարենք գալիք տարի: Այժմ երկրորդն ենք, իսկ հաջորդ մրցաշրջանում դառնալու ենք առաջինը:
Մեր պարտության պատճառը դժվար է պարզել: Երբ խաղի հաշիվը 3:2 էր, մենք կարող էինք հավասարեցնել այն: Սակայն դրա փոխարեն հաջորդեց ևս մեկ գոլ մեր դարպասին: Անցյալ տարի Էտո Օյին չհաջողվեց գրավել մեր անպաշտպան դարպասը, երբ խաղի հաշիվը դեռ 0:0 էր, և այդ հանդիպումն ավարտվեց 3:0` հօգուտ մեր թիմի: Ինչ արած, այդպիսին է ֆուտբոլը»,- նշել է «ռոսոներիներ»-ի մարզիչը:








































